211652_close_icon
views-count106384 դիտում article-date 14:30 01-01-2021

«Արմավիրի» գաղութի աշխատակիցները հուսախաբ արեցին Ձմեռ պապիին․ նրա նվերը հայտնաբերվեց աղբարկղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 20։00-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գաղութ թմրանյութ է բերվելու։ Սակայն չգիտեն, թե ո՞ւմ կողմից և գաղութի ո՞ր հատվածից է թմրանյութը բերվելու։ Որոշ ժամանակ անց քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկում գաղութի կենտրոնական մուտքի աստիճանների աջ կողմում եղած աղբամանը, որտեղ էլ հայտնաբերվում է պոլիէթիլենային կպչուն ժապավենով փաթեթավորված սև գույնի «Winston» գրառմամբ ծխախոտի տուփ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ընթերակաների ներկայությամբ բացվում է կասկածելի փաթեթը, որում հայտնաբերվում է 6 տարբեր փաթեթներ և 1 հատ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված 5 մլ ներարկիչ։ Պարզվում է, որ փաթեթներից մեկի մեջ լինում է սպիտակ գույնի բյուրեղանման կասկածելի 0․77 գրամ զանգված։ 2-րդ փաթեթի մեջ նույն գույնի 0․28 գրամ, 3-րդ փաթեթի մեջ նույն գույնի բյուրեղանման կասկածելի 1․16 գրամ զանգված։ 4-րդ փաթեթի մեջ հայտնաբերվում է 5․42 գրամ, 5-րդ փաթեթի մեջ 9․41 գրամ դեղնականաչավուն սուր հոտով բուսական զանգված։ 6-րդ փաթեթի մեջ հայտնաբերվում է 4․77 գրամ շագանակագույն սուր հոտով կոշտ զանգված։ Իսկ մեկանգամյա օգտագործման ներարկիչը լցված է լինում սպիտակ գույնի հեղուկ զանգվածով։ Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է նաև, թե ով կամ ովքեր են խոշոր չափի կասկածելի թմրամիջոցները բերել գաղութ ու գցել աղբամանի մեջ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր