211652_close_icon
views-count22779 դիտում article-date 20:22 31-12-2020

Բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել»,- հաղորդում է Sputnik-Ադրբեջանը: «Հայկական զինված խմբավորումները, որոնք դեռեւս մնում են ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Պատերազմի ավարտից ի վեր՝ նրանց մեծ մասը ձերբակալվել է: Սակայն նրանց չի կարելի համարել զինվորականներ, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր