211652_close_icon
views-count18427 դիտում article-date 17:49 31-12-2020

Այս ցավը շատ մեծ և անբուժելի ուժով է օժտված, մեզ թողեցիր ցավի ծովի մեջ. Արման Գուլակյան

Հերոս Աղասի Բեժանյան... Իմ թանկ ընկեր վշտին չեմ կարողանում կշտացնել, չեմ կարողանում ելք գտնել հոգիս հանգստացնելու համար, որովհետև ալեկոծվում է շատ ուժգին: Այս ցավը շատ մեծ և անբուժելի ուժով է օժտված, մեզ թողեցիր ցավի ծովի մեջ, որտեղից չենք կարողանում դուրս գալ, որտեղ քիչ-քիչ սուզվում ենք: Ես այս կյանքում ապրում Էի երկու իմաստի համար, բոլորին ի վերուստ տրվում է երկու թևեր, մեկը պատասխանատու է ընկերության համար, իսկ մյուսը ընտանիքի: Բայց այսօր դու կոտրեցիր այն թևը, որը ծառայում էր ընկերության կապի համար, այս անարդար կյանքում ես մնացի մի թևով և ապրելուս իմաստը դարձավ մեկը` ընտանիքս: Ատում եմ Հոկտեմբեր ամիսը և ընդհանրապես աշունը, որը գույներով քեզ կախարդեց և խլեց քեզ մեզնից: Կյանքն անիմաստ դարձավ ու կորցրեց խինդը միագույն, դանդաղ: Վերջին անգամ խոսեցինք Հոկտեմբերի 3-ին: Հիշողությանս ճանպրուկի մեջ շատ բան ունեմ վերցրած քեզնից, կպահեմ և միշտ կբացեմ այն շատ զգուշորեն: Հայրենիքդ որդեգրեցիր քո կյանքը նվիրաբերելով...

Նմանատիպ նյութեր