211652_close_icon
views-count23990 դիտում article-date 17:13 31-12-2020

Ամեն մարդու սրած բիզն իր քամակն ա մտնում, էս ատելությունն իրենք են մտցրել․ Արմեն Սարգսյան. 24 TV . ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք չէինք կարող ներել այն մարդուն, որը 2018թ․-ին առանց պատերազմի հողեր կտար, բայց հիմա, տեսնելով տարածքային և մարդկային կորուստները, հասկանում ենք՝ գուցե արժեր գնալ դրան»,-24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ հասկացավ, որ կարող է արդյունքի հասնել, երբ մեր բանակն իր սպառազինությամբ պատրաստ չէր դիմակայելու իրենց ուժին։ Սարգսյանը կարծում է, որ Փաշինյանը մտածված դավաճանության անկարող էր գնալ։ «Պետք է կարողանալ դա անել։ Իր ապաշնորհ կառավարության, մտածելակերպի, վերաբերմունքի առումով տանուլ տվողն ինքն է՝ իր կառավարությամբ։ Այսօրվա վիճակի մեղավորն ինքն է»,- ասել է նա։ Անդրադառնալով Սյունիքի համայնքներում ընթացող գործընթացներին՝ Արմեն Սարգսյանը ընդգծել է, որ դեմ է GPS-ով տարածքներ հանձնելուն։ «Հարկավոր է պայքարել, կռվել յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Փաշինյանի հերթական մանիպուլացիան է, թե այն, ինչ արվում է, անվտանգության ապահովման համար է։ Պատերազմի կոչ չեմ անում, այլ դիվանագիտական ճանապարհով պետք է կռվենք յուրաքանչյուր մետրի համար»,- նկատել է նա։ Սարգսյանը խոսել է նաև արտահերթ ընտրություններ կազմակերպելու, դրանից բխող վտանգների, ընդդիմության պայքարի, նոր ուժի ստեղծման և այլ հարցերի շուրջ։ Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=e0aaAPhiN4c&feature=emb_logo]24 TV[/url]-ի տեսանյութում Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր