211652_close_icon
views-count2275 դիտում article-date 15:57 31-12-2020

Արցախում ռուս-թուրքական կենտրոնը կհիմնադրվի առաջիկա օրերին

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով թուրքական ռազմական պատվիրակությանը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ: Գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Ադրբեջանը կատարում է այդ հարցի շուրջ իր պարտավորությունները: Ադրբեջանի կողմը ներկայում կառուցում է կենտրոնը, որը կգտնվի Աղդամի շրջանում: Առաջիկա տասն օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում այդ մոնիթորինգային կենտրոնը պատրաստ կինի»,- ասել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր