1743 դիտում
11:27 31-12-2020
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Ամանորի շնորհավորանք է հղել
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձով շնորհավորել է հայ և ռուս ժողովուրդների ամանորը:
«Սիրելի բարեկամներ,
Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի: Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։
Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը:
Այս ուղեբեռով մուտք գործելով նոր տարի՝ մենք ունենք բոլոր հիմքերը՝ չնայած մեր առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայել դեպի ապագա։
Նոր տարուց մենք միշտ բարի լուրեր ու ուրախ իրադարձություններ ենք ակնկալում։ Ուզում եմ հավատալ, որ այն մեզ չի խաբի։
Մաղթում եմ բոլորիս, մեր ընտանիքներին խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19899 դիտում
20:36 28-12-2016
«MANUART video-photo agency» ընկերությունը Ամանորի յուրահատուկ շնորհավորանք է հղում հայ ժողովրդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2325 դիտում
17:56 03-10-2021
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Այս բաժնից
322 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
271 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
259 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր