211652_close_icon

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

views-count1772 դիտում article-date 17:56 30-12-2020
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Նախարար Այվազյանը շնորհավորեց իր գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվեց դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր