211652_close_icon
views-count10349 դիտում article-date 16:47 30-12-2020

Պուտինը «ողջունում է» Ստեփանակերտ մտնողներին. Պեգովը լուսանկար է հրապարակել

«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն Արցախում է։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և տեղեկացնում իրավիճակի մասին։ Հերթական լուսանկարը Սեմյոն Պեգովը հրապարակել է Ստեփանակերտ տանող ճանապարհից։ Նրա հետևի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով Հայաստանում ճանաչվել է 2020 թվականի «Տարվա մարդ»։ Պուտինը ցուցանակի մեծ լուսանկարից ողջունում է Ստեփանակերտ մտնող քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ըստ «Դե Ֆակտո» ամսագրի Տարվա մարդ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտիննը:

Նմանատիպ նյութեր