211652_close_icon
views-count2189 դիտում article-date 15:46 30-12-2020

Վառ ապագայի հեռանկարներ կան. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքն՝ ուղղված հայ ժողովրդին

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հայ ժողովրդին տոնական մաղթանք է հղել․ «Իմ սիրելի հայ բարեկամներ ու գործընկերներ, անցնող տարվա ընթացքում՝ համավարակից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, շատ էին մարտահրավերները, դժվարություններն ու կորուստները։ Այս տոնական օրերին շատ ընտանիքներում սեղանի շուրջ դատարկ տեղեր կլինեն ․․․ հուսով ենք, որ այս ընտանիքները կկարողանան սփոփանք ու խաղաղություն գտնել։ 2021 թվականին ընդառաջ՝ հուսով ենք նաև, որ Նոր տարին առավել բարեհաճ օրեր կբերի։ Հայ ժողովուրդը տոկուն է, և ես վստահ եմ, որ առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ։ Այս Նոր տարին թո՛ղ բոլորի համար լինի խաղաղության ու առողջության տարի»,- նշել է Լին Թրեյսին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Իմ սիրելի հայ բարեկամներ ու գործընկերներ, Անցնող տարվա ընթացքում՝ համավարակից մինչև Լեռնային Ղարաբաղի...

Posted by U.S. Embassy Yerevan on 2020 թ. դեկտեմբերի 30, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր