992 դիտում
12:39 29-12-2020
ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը
Պետական եկամուտների կոմիտեն, իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում, շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակ) հաշվառման որոշակի մեխանիզմներ:
Փոփոխությունը ենթադրում է նաև էլեկտրոնային համակարգով հայտարարատուներին համապատասխան հարցաթերթերի ուղարկման և տեղեկատվության ամփոփման ու հրապարակման կարգավորումներ։
Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը հնարավորություն կտա համապատասխան վիճակագրության վարման միջոցով ապահովել ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնություններին առնչվող վարչարարության պարզեցումը:
Օրենսդրական երկրորդ կարևոր փոփոխությունը նպատակ ունի մեծացնել Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալը։ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 1255-Ն որոշմամբ պարզեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում գործառնությունները։ Մասնավորապես՝ պարզեցված գործառնություններին (մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրում, ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր կիրառելու) առնչվող դրույթները տարածվում են նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա։
Նմանատիպ նյութեր
2466 դիտում
14:11 16-06-2017
ՊԵԿ-ը պարզեցրել է սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարությունը
979 դիտում
13:14 06-06-2024
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
27659 դիտում
15:30 24-02-2021
Վրաստանը պարզեցրել է մուտքը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար
Այս բաժնից
913 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին