211652_close_icon
views-count1206 դիտում article-date 12:33 28-12-2020

Քաղաքացիներն իրենց վերաբերմունքն «ազգընտիրներին» որոշեցին հայտնել գոռոցներով և ձվերով. Մամիջանյան․ 168․am

Ընդդիմությունը կրկին անհնազանդության ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց: Գրում է [url=https://168.am/2020/12/28/1436919.html?fbclid=IwAR3ee8Cac4bFD1Vsl6isL9a15lR06bSWMpzsbal9yC7T2gdVqlUQLOT_big]168․am[/url]-ը։ «Ակնկալիքը մեկն է՝ դադարեցնել դավաճանին սատարելը և անցնել ժողովրդի կողմը: Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ մենք պատրաստ ենք ապահովել իրենց անվտանգությունը, եթե վախենում են Նիկոլից կամ Նիկոլի կեղտոտ հաշվեհարդարներից»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: «Քաղաքացիներն այսօր որոշեցին իրենց վերաբերմունքը, այսպես կոչված, ազգընտիրներին ուղղակիորեն հայտնել գոռոցներով, գոչյուններով և ուղղակի ձվերով, այն ամենով, ինչին արժանի են դավաճանները: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր իրենց համարում են ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից. դեռևս ուշ չէ, քանի դեռ ժողովրդի վերաբերմունքը՝ որպես դավաճանի, ամբողջությամբ չի անձնավորվել իրենց նկատմամբ, քանի դեռ հիմնականում իր վրա կրում է Նիկոլ Փաշինյանը, իրենք դեռ ժամանակ ունեն անցնել ժողովրդի կողմը: Հետագայում ժողովուրդն իրենց հատ առ հատ կսկսի պիտակավորել՝ որպես դավաճաններ, թեպետ վստահ չեմ, որ դա արդեն իսկ տեղի չի ունեցել»,- ասաց նա: Տեսանյութը՝ [url=https://168.am/2020/12/28/1436919.html?fbclid=IwAR3ee8Cac4bFD1Vsl6isL9a15lR06bSWMpzsbal9yC7T2gdVqlUQLOT_big]168․am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր