Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում:
Մարտունիում, Ասկերանում զենք–զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն․ ԱԻՊԾ
2020.12.28 13:10


