211652_close_icon
views-count12272 դիտում article-date 12:01 28-12-2020

Ավտովթար Արարատի մարզում․ Մասիսում բախվել են Kia Sorento-ն ու VAZ 2121-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում բախվել են Մասիսի բնակիչ 35-ամյա Հովիկ Գալստյանի վարած Kia Sorento մակնիշի 88 RG 898 համարանիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 25-ամյա Գևորգ Մուրադյանի վարած VAZ 2121 մակնիշի 25 SL 219 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ի վարորդ Գ․ Մուրադյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի 26-ամյա Ռաֆիկ Մելիքյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր