211652_close_icon
views-count35907 դիտում article-date 23:53 27-12-2020

Երևանում թալանել են «Արմ-Նիգ» ՍՊԸ-ի տնօրենի Range Rover-ը՝ տանելով գումար և «Վալտեր» տեսակի ատրճանակ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանոթյան Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 11:15-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 36-ամյա Արմեն Խաչատրյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Ռուբինյանց փողոցի 21 շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի 045 RR 45 համարանիշի ավտոմեքենայի սրահից գոություն են կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններին Ա. Խաչատրյանը հայտնել է, որ ավտոմեքենայից գողացել են կախազարդ, պայուսակ, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև «Վալտեր» տեսակի ատրճանակ՝ 8 փամփուշտով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Արմ-Նիգ» ՍՊԸ-ի տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր