211652_close_icon
views-count14524 դիտում article-date 11:52 27-12-2020

Գրեթե բոլոր հեքիաթները ծնվում են իրականությունից․ Սենոր Հասրաթյանի կիրակնօրյա հեքիաթը

Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՀԵՔԻԱԹ Գրեթե բոլոր հեքիաթները ծնվում են իրականությունից: Ճիշտ այնպես, ինչպես այս մեկը: Եվ այսպես. լինում է, չի լինում մի երկիր է լինում և այդ երկիրը թագավոր է ունենում... Ասում են, որ օրերից մի օր ժողովուրդն ընբոստանում է ընդդեմ այդ թագավորի և պահանջում նրա հրաժարականը: Սակայն հակառակ բոլոր բողոքների, թագավորը հրաժարվում է ինքնակամ լքել գահը, քանի որ դրան դեմ էին ոչ միայն սեփական ժողովրդի մի մասը, այլև որոշ օտար ուժեր: Չար լեզուներն ասում նաև, որ այդ երկրի թագավորը նշված օտար ուժերի օգնությամբ ժամանակ առաջ գալով իշխանության, համապատասխան գումարի դիմաց խոստացել էր ոչ միայն իր թագավորության պատմական մի մասի, այլև հարևան երկրի տարածքներն իրար կապող տարանցիկ միջանցքի հարցը լուծել հօգուտ հարևանի: Խոսքը գնում էր ոչ թե միլիոնների, այլև մի քանի միլիարդների հասնող <<պարգևավճարի>> մասին: Օդից կախված լուրերի համաձայն, տվյալ գումարները փոխանցելով անձամբ թագավորին, նրանից վերցրել են ինքնագրով ստացական, որը ցանկացած ժամանակ, վերջինիս կողմից ստանձնված պարտավորությունը չկատարելու դեպքում, կարող էին հրապարակել և հասանելի դարձնել բոլորի համար: Հենց այդ <<ստացականի>> առկայությամբ էր պայմանավորված հանգամանքը, որ թագավորը հրաժարվում էր թողնել գահը և շարունակում էր տարաբնույթ մանիպուլյացիաներով իր ձեռքում պահել իշխանությունը: Իսկ թե որքան դա նրան հաջողվեց, հայտնի է միայն թագավորին ու ժողովրդին: Բարի լեզուներն ասում են, որ այնուամենայնիվ, ժողովուրդը հաղթեց, իսկ թագավորը՝ կախվեց:

Նմանատիպ նյութեր