1643 դիտում
22:16 26-12-2020
Արմեն Աշոտյան. Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, որում վերջինս ասել էր, թե Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, և բոլորը կտեսնեն, թե ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։
«Լսեցի Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին...
Ուզում եմ ուղիղ ասել. պոպուլիզմը քանդեց այս երկիրը, ավերեց բոլորիս տները։
Հատկապես Արցախյան հարցով պոպուլիզմն այժմ առավել անթույլատրելի է։
Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից։
Մինչեւ Հայաստանում չհեռացվի դավաճան վիժվածքը, չփոխվի բանակցողը, չվերահաստատվեն Ռուսաստանի հետ նոր որակի, արժանապատիվ եւ անկեղծ ռազմավարական հարաբերություններ, Արցախից մնացած հատվածը, Արցախի ապագա կարգավիճակը, էլ չասեմ Արցախի կորսված տարածքները լինելու են ուղղակի վտանգված։
Թե չէ չհիմնավորված լավատեսությամբ եւ ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3140 դիտում
10:47 16-05-2018
Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից. Die Presse. «Առավոտ»
4619 դիտում
21:30 06-12-2020
Արմեն Աշոտյան. Վազգեն Մանուկյանին և դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է
Այս բաժնից
16729 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ