211652_close_icon

Գյումրիում ապաստան գտած արցախցիները չեն ընկճվում. նրանք առօրյա հոգսերից կտրվում են նաև մարզահրապարակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1961 դիտում article-date 21:22 26-12-2020
Պատերազմի արդյունքում Գյումրիում ապաստան գտած արցախցիները փորձում են ոչ մի կերպ չմխիթարվող իրենց ցավն ու կորուստները ցույց չտալ, սակայն դժվար է համակերպվել իրականության հետ: Մյուս կողմից մտադիր չեն հաձնվել, պայքարի մի փուլում են, որը պահանջում է գերբնական ուժ և կամք: Անցած ծանր օրերի ընթացքում կուտակվածը շատերը թողնում են մարզահրապարակներում՝ կարճ ժամանակով կտրվելով առօրյա հոգսերից: Ավելի հաճախ ֆուտբոլ են խաղում: Այս անգամ մրցակիցը Գյումրու թիմերից մեկն էր: Հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարեց գյումրեցի Դավիթը, որը վիրավորվել է պատերազմի ժամանակ: Մինչև բանակ զորակոչվելը խաղացել է ֆուտզալ: Հիմա կողքից է հետևում խաղի ընթացքին: Ներկաների համար նման հանդիպումները նաև լավ հնարավորություն են ընկերական ու բարեկամական կապն ամրապնդելու համար: Կողմերից ոչ մեկը չխոսեց հաղթանակի կամ պարտության մասին: Իրադարձությունն ինքնին այս դժվար օրերին համարում են ձեռքբերում և չեն պատրաստվում սահմանափակվել դրանով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր