211652_close_icon
views-count1402 դիտում article-date 21:00 26-12-2020

Ստեփան Դանիելյան. Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆանտաստիկ բան է կատարվել, մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել: Այսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, Ռուսաստանի հետ է այդ հարցերը պարզում: Ամեն մի անլվա ազերի կարող է անցնել Հայաստանի սահմանն ու մտնել մարդկանց տներն, պահանջել այն ազատել, մարդ գողանալ ու դիմացը, հակառալ կողմից, պետություն ներկայացնող անձ չկա: Սա նվաստացման գագաթնակետն է: Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել, իսկ ամենաֆանտաստիկն այն է, որ կա մի զանգված, որ այդ անձին պաշտպանում ու արդարացնում է, վերլուծում է դրա խոսքը, հիմնավորում...: Դա չտեսնված ու չլսված բան է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր