211652_close_icon
views-count1533 դիտում article-date 15:46 26-12-2020

Դեկտեմբերի 28-ի՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը հայտնի է

Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին ԱԺ խորհրդը որոշում է ստորագրել։ «Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 8-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. Համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած [url=http://www.parliament.am/council_7/session-28.12.2020.pdf]օրակարգով[/url] եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է ՀՀ ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր