4297 դիտում
13:33 24-12-2020
Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել․ Նիկոլ Փաշինյան
Սահմանային կետերի տեղորոշումը ունի որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այն անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Նա հավաստիացրեց, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք պաշտպանված կլինեն:
«Միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա: Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է»:
Նա նշեց, որ այսօր քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես հնարավորինս սահուն ընթանա պրոցեսը: Փաշինյանը նշեց, թե քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
15:52 04-02-2021
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի իրենց տները կորցրած Շուռնուխի, Որոտանի բնակիչներին
2017 դիտում
12:58 03-12-2021
Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների խնդիրները՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելուց հետո. ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»