211652_close_icon
views-count2900 դիտում article-date 23:12 23-12-2020

Գորիսի քաղաքապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

[url=https://news.am/arm/news/620587.html]news.am[/url]-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի այսօր՝ դեկետմբերի 23-ինԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությունը հետաձգվել է։ Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ նիստը կկայանա ժամը 22։00-ին։ «Քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին նյութերը նոր էինք ստացել, դատարանը մինչեւ ժամը 22։00-ն պաշտպանական կողմին ժամանակ տվեց, որպեսզի ծանոթանանք ներկայացված նյութերի հետ, առարկություններ ներկայացնելու եւ պաշտպանությունը կազմակերպելու համար»,- նշեց նա։ Պաշտպանը հավելեց, որ փաստաթղթերը մոտ 300 էջ են։ Հիշեցնենք, որ որոշում է կայացվել Գորիսի քաղաքապետին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր