211652_close_icon
views-count2054 դիտում article-date 16:55 23-12-2020

ԼՂ-ի հարցում Վրաստանը կարողացել է չեզոքություն պահպանել. Գախարիա

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և ստեղծված իրավիճակում երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը: Գրում է [url=https://www.apsny.ge/2020/pol/1608761593.php]apsny.ge[/url]-ն: «Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների ֆոնին: Այնուամենայնիվ, միանշանակ պարզ է, որ տարածաշրջանում Վրաստանի անվտանգության և շահերի ամրապնդման տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար: Վերջին զարգացման արդյունքն այն է, որ տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է: Այսօր մեզ համար ամենահստակ և հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան: Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»:

Նմանատիպ նյութեր