52697 դիտում
10:03 22-12-2020
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Մասիսի գերեզմանատան մոտ Ford-ը հայտնվել է ջրատարում․ մահացածն ու վիրավորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, դեկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի գերեզմանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ տեղի ուժերով ջրատարից դուրս է բերվել 37-ամյա Արտակ Դալլաքյանը, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով ժամանած փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծանր աշխտորոշմամբ՝ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արբաթ գյուղի բնակիչ 28-ամյա Արմեն Սեդրակյանի դին, և այն մոտեցրել Արտաշատի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գեղամ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները։
Ավտոմեքենան, քննիչի հանձարարականով՝ տեղափոխվելու է Ոստիկանության Մասիսի բաժնի պահանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+