211652_close_icon
views-count16343 դիտում article-date 09:37 22-12-2020

Վարորդների մոտ նոր բունտ է հասունանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են և՛ բենզինի, և՛ բնական սեղմված և՛ հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի ընթացքում պարզեց, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 350 դրամից բարձրացել է՝ դառնալով 370 դրամ, հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 180-ից դարձել է 190 դրամ։ Իսկ, ահա, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։ Ի դեպ, այս տարվա ընթացքում բնական սեղմված գազի գինն արդեն երկրորդ անգամ է բարձրանում։ Կհիշեք՝ հուլիսի 19-ից գազի գինը Հայաստանում խոշոր սպառողների համար բարձրացավ, ինչի արդյունքում գազալցակայաններում բնական սեղմված մեկ կիլոգրամը դարձավ 310 դրամ։ Երևանյան գազալցակայաններից մեկի աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական սեղմված գազի գնի թանկացումը կապեց դոլարի փոխարժեքի բարձրացման հետ. «Դոլարի փոխարժեքն է թելադրում, որովհետև գազի ձեռքբերման գինը խիստ կապված է դոլարի փոխարժեքի հետ, 10 տոկոս արդեն փոխարժեքի բարձրացում է տեղի ունեցել, այս դեպքում գազի գինը չէր կարող նույնը մնալ։ Աստծո հաջողությամբ արտարժույթը վերադառնա հին գներին, կարծում եմ, գազի գինն էլ կփոխվի, կէժանանա, հուսանք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր