211652_close_icon
views-count866 դիտում article-date 13:35 21-12-2020

«Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական եւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ Տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը: «Վերջին պատերազմից հետո Արցախի բնակչությունը հայտնվել է հումանիտար ծանրագույն աղետի առջեւ, որը շարունակում է ծավալվել աշխարհում մոլեգնող համավարակին զուգընթաց, ուստի «Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է իր ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է ստորեւ ներկայացված 46 նախագծերին։ Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ անելով բոլորին արտահայտել իրենց երախտագիտությունը գործով եւ երկրորդ հնարավորություն պարգեւել դժվարին դրության մեջ գտնվողներին։ Նախաձեռնությունը նաեւ Արցախ է հրավիրում համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել օգնության ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասն՝ IDeA հիմնադրամի [url=https://auroraprize.com/hy/aurora/detail/15689/-]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր