Մեղրին ստեպ-ստեպ հիշատակվում է պանթուրքիզմի և հաղորդակցության ուղիների վերաբացման համատեքստում
                        Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԵՂՐԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
  Սգո օրերին պատեհ չէ շատ խոսելը։ Բայց կյանքը շարունակում է թելադրել իր հրամայականները՝ ոչ մի վայրկյան կանգ չառնելով։ 
  Ռազմավարական վիթխարի նշանակություն ունեցող Մեղրու տարածաշրջանը նույնպես վերջին փոփոխությունների հետևանքով արևելքից դառնում է ուղիղ սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին։ Բացի այդ՝ Մեղրին ստեպ-ստեպ հիշատակվում է պանթուրքիզմի և հաղորդակցության ուղիների վերաբացման համատեքստում։ Հաճախակի վկայակոչվում են Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի խոսքերը։
   Պարտությունը և սուգը հետևանք են նաև ժողովրդագրական աղետալի միտումների։ Երբ հողը դատարկվում է մարդկանցից, այն պահելը դառնում է էլ ավելի դժվար։
   Անկախության տարիներին Մեղրու շրջանի բնակչությունը սրընթաց նվազել է։ 
Պաշտոնական տվյալներով՝ շրջանի Մեղրի, Ագարակ քաղաքներում և մեկ տասնյակից ավելի գյուղերում մշտական բնակչության թվականակը կազմել է․
   1987 թ․- 15 100 բնակիչ
   2001 թ․- 12 233
   2011 թ․- 11 377
   2020 թ․- 10 700
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


