211652_close_icon
views-count61311 դիտում article-date 18:15 20-12-2020

Խոշոր ավտովթար Երևանում. «Մետրոպոլի» դիմաց բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes-ը. մինչև ԳԱԻ-ի ժամանումը Mercedes-ի վրայից համարանիշները հանել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամւը 05:30-ի սահմաններում, «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 36 ՏN 035 համարանիշի և Porsche Cayenne մակնիշի 36 ՏԼ 695 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ տեսուչ Սերյոժա Հախվերդյանի գլխավորությամբ: Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները: Փաստի առթիվ Ս. Հախվերդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր