211652_close_icon

Արմեն Աշոտյան. Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր

views-count21876 դիտում article-date 18:50 19-12-2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր: Իբր սգացող ստահակը ծնող կորցնելու օրվանից ժամանակ ու հավես ունեցավ հարցազրույց տալ Ազատությանը, մի տխմարագույն տեսաուղերձ նկարել ու ԿԱՐԱԲԱԽ ԲԻԶԻՄԴԻՐ ոճի Եռաբլուրը պղծելու արարողություն կազմակերպել: Կրկնում եմ, այս ամենի ժամանակը, սիրտը ու հավեսը նա ունեցավ, թեպետ հայր էր կորցրել: Իսկ միակ միջացառումից, որին նա պարտավոր էր մասնակցել՝ ԱՊՀ ղեկավարների հանդիպումը, բարեհաջող խուսափեց «Папа умер» պատճառաբանությամբ, երկարացնելով առանց այդ էլ Ալիևի բերանային խոռոչի իր կողմից խնամված պարունակությունը: Ալիևը երեկ անարգել պղծում էր մեր ժողովդրի դիմանկարը, պատմությունը, բանակը, վանդալիզմի ենթարկելով նաև այն տղաների շիրիմներն ու հիշատակը, որոնց գերեզմաններին այսօր այցելությամբ ուղարկել էր իր թթքաբարո վիճվածքին: Հայ ազգի այդ կեղտն ու խարանը խիզախություն չունեցավ նայելու Ալիևի աչքերին անգամ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ու դեռ կա՞ն մարդիկ, որ կարծում են թե դավաճան և հողատու Նիկոլը պիտի շարունակի Արցախյան բանակցությունները... Դավաճանի այսօրվա բեմականացումը Եռաբլուրում բայրաքթարներից ավելի սարսափելի էր, քանզի զրկեց այնտեղ ամփոփված տղաներին ոչ թե կյանքից, այլ մահվան իմաստից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր