211652_close_icon
views-count116855 դիտում article-date 11:54 19-12-2020

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արմավիրի մարզում․ սպանվածին հետո այրել են

Երեկ, դեկտեմբերի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող էլեկտրակայանի հին կաթսայատան մոտ այրված մարդ կա ընկած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները փոսից դուրս են բերել դին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և համատեղ իրականցնելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ պարզել են, որ մահացածին սպանել և հետո այրել է Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա Արթուր Գալստյանը, ով նույն օրը ժամեր անց հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվել քննչական բաժին։ Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Ա․ Գալստյանը քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր