1241 դիտում
14:18 18-12-2020
ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան
Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ: [url=https://armenpress.am/arm/news/1038246.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթերը»,- ասաց Գևորգյանը:
Դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահը:
Դեկտեմբերի 16-ին մահացել է ՀՀ վարչապետի հայրը՝ Վովա Փաշինյանը, դրանով է բացատրվում գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1279 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am
1261 դիտում
22:03 17-01-2025
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ
601 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ