1231 դիտում
23:40 17-12-2020
Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
[url=https://yerevan.today/all/politics/72174/kasteyony-valensiayi-marzi-shrdjkentron-e,-ory-nshanakoum-e,-or-marzi-ereq-shrdjkentronnery%D5%9D-valensian,-alikanten-ev-kasteyony-chanachel-en-hayoc-ceghaspanoutyouny?fbclid=IwAR3FcmdOEAZYxDfnuSKhDhDPp7qaet8A8q_xT8xacU_6X0Li7aJuXbQYd20]Yerevan.today[/url]-ը գրում է. Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը հետևել իր քայլին։
Նշենք, որ Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Նաև հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, ցեղասպանությունը ճանաչած 36 քաղաքներից 11_ը շրջկենտրոններ են, որոնցից են՝ Մալագան, Սան Սեբաստիանը, Մերիդան, Բուրգոսը, Սորիան, Սաբադելը, Ալիկանտեն կամ հենց նույն Կաստեյոնը։
Նաև հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկոնիան, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավառան և Արագոնը։
Ներկայումս աշխատանքներ է տարվում Վալենսիայի խորհրդարանի կողմից ճանաչման համար։
Միջնորդագիրը քաղաքապետարանին է ներկայացրել Կաստեյոնում Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Նաիրա Սաֆարյանը։
Միջնորդագրի հիման վրա կազմված բանաձևի տակ ստորագրել են 5 կուսակցություններ՝ Սոցիալիստական (PSOE), Քաղաքացիական (Ciudadanos) Կոմպրոմիս (Compromís), Պոդեմոս (Podemos) և Ձախ միություն (Izquierda Unida), որին կողմ են քվեարկել նաև Ժողովրդական (PP) և ՎՈՔՍ (VOX) կուսակցությունները։
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
16:28 30-03-2015
Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
1174 դիտում
18:00 28-10-2015
Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
2443 դիտում
20:15 28-07-2016
Իսպանիայի Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1000 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար