6562 դիտում
21:00 17-12-2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևատրել է ԱԻՆ վետերաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Նախարարն ԱԻՆ աշխատակցի օրվա, ինչպես նաև բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար փ/ծ պահեստի մայոր Գառնիկ Գալստյանին, փ/ծ պահեստի գնդապետ Լևոն Սարաֆ-Ասլանյանին, փ/ծ պահեստի փոխգնդապետ Կարեն Հակոբյանին, փ/ծ պահեստի սերժանտ Հրայր Այվազյանին և փ/ծ պահեստի գնդապետ Գագիկ Մաղաքյանին մեդալներ է հանձնել: Վետերանների խորհրդի մի շարք անդամներ ստացել են պատվոգրեր:
Ավելի քան 10 տարի իր գործունեությունը ծավալող «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդը», նախարարի խոսքով, կայացած կառույց է, կարողանում է ունեցած փորձը ծառայեցնել ի օգուտ համակարգի զարգացման:
Նախարար Փիլոյանը զրուցել է Վետերանների խորհրդի անդամների հետ, լսել բարձրացված հարցերը, հորդորել հանդես գալ առաջարկություններով՝ հավելելով, որ պատրաստակամ է քննարկել ներկայացված մոտեցումները, որոնք ուղղված կլինեն համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2590 դիտում
19:42 20-02-2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվելուց հետո առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախ
1555 դիտում
20:10 09-03-2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարի հետ
Այս բաժնից
352 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
373 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները