211652_close_icon
views-count11197 դիտում article-date 21:56 16-12-2020

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը

[url=https://hraparak.am/post/9e99b37959e236d571a19b0ca0591633]Hraparak.am[/url]-ը գրում է. «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Երեւանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերը ստացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանից։ «Հրավերը ստացել եմ մաեստրո Թոփչյանից եւ նվագախմբից»,-ասաց Մնացականյանը եւ նկատեց, որ տնօրենի մրցույթը ամենայն հավանականությամբ կլինի մի քանի ամսից։ Իսկ մինչ այդ ծանոթանում է խնդիրներին, բոլորն էլ, ըստ նրա, լուծելի են։ Կփորձեն մշակութային կյանքը ակտիվացնել եւ մարդկանց վերադարձնել ուրախ տրամադրությունը։ Ի դեպ, համերգասրահի նախկին տնօրեն Ռուզաննա Սիրունյանը կմնա տնօրենի խորհրդականի կարգավիճակում։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր