990 դիտում
14:39 15-12-2020
Հայրենիքի փրկության շարժման հաջողությամբ ՀՀ-ում սկսվելու է զարգացման մի փուլ, որը չի կրկնելու անկախությունից ի վեր արձանագրված սխալները. Վ. Մանուկյանը հանդիպել է լրատվական կայքերի խմբագիրների հետ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:
Քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին:
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր լուծումներն ու ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում՝ առաջիկա անելիքները:
Շեշտվել են մասնավորապես բանակի վերազինման հրատապ անհրաժեշտությունը, ստորագրված եռակողմ փաստաթղթի իրականացման գործընթացը հօգուտ հայկական կողմի իրագործելու հնարավորությունները, Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով վերականգնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները, Հայաստանի բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն ու վերաիմաստավորումը, սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները, այլ հարցեր:
Ընդգծվել է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանում սկսվելու է զարգացման մի նոր փուլ, որը չի կրկնելու անկախությունից ի վեր Հայաստանի նախորդ փուլերում արձանագրված սխալները:
Լրատվական կայքերի խմբագիրներն իրենց հերթին արտահայտել են լուրջ մտահոգություն ստեղծված իրավիճակի առնչությամբ, բարձրացրել իրենց հուզող հարցերը ներաքաղաքական, անվտանգային, հասարակության բարոյահոգեբանական խնդիրների վերաբերյալ, ներկայացրել առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել ճգնաժամի հանգուցալուծմանը:
Նմանատիպ նյութեր
3720 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
1561 դիտում
17:33 15-02-2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը քաղաքացիների հետ․ Ուղիղ
Այս բաժնից
529 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
559 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2434 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը