3114 դիտում
10:18 15-12-2020
Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվում են լիազոր մարմիններին․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։
«Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ», - գրել է Բեգլարյանը:
Նա 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ է մաղթել հայրենիք։
«Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց հարազատները: Շնորհակալ եմ բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում ունեցան գեթ մեկ կյանքի փրկման գործում: Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ համապատասխան աշխատանքների համար, նաև որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր», - գրել է Արցախի օմբուդսմենը:
Դեկտեմբերի 14-ին [url=https://shamshyan.com/hy/article/2020/12ուշ երեկոյան 14/1173572/]տեղի ունեցավ[/url] գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մեր 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ Հայրենիք: Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց...
Posted by Artak Beglaryan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
22:16 14-02-2021
Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության վերաբերյալ. ՄԻՊ
1030 դիտում
20:46 12-08-2023
Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն. ՄԻՊ
Այս բաժնից
856 դիտում
22:12 10-11-2024
Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է ընթանում
907 դիտում
18:49 10-11-2024
Իսպանիան Իսրայելի համար ամերիկյան զենք տեղափոխող նավերին թույլ չի տվել կայանել
1009 դիտում
17:55 10-11-2024
«Թալիբանը» պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին