211652_close_icon
views-count48310 դիտում article-date 18:18 14-12-2020

Երևանում ավտոմեքենայի պայթեցման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս ամբողջովին այրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում Վարդանանց-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ՝ թունելի սկզբնամասում, բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայութան Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին այրվել է: Դեպքի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սապայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Տեղեկությունները, որ հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով՝ իրականությանը չեն համապատասխանում: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբն ու ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր