Դերենիկ Մալխասյան. Սամվել Բաբայանի հայտարարությունները լսելուց առաջ ծանոթացեք նրա՝ նոյեմբերի 10-ի հայտարարությանը
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սամվել Բաբայանի այսօրվա հայտարարությունները լսելուց առաջ, առաջարկում եմ ծանոթանալ նրա՝ նոյեմբրի 10-ի հայտարարության տեքստին։ Հետո միասին որոշենք, թե որ Սամվել Բաբայանին հավատանք․․․
«Երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ».
Սամվել Բաբայան
10 նոյեմբերի, 2020թ․»»: