6865 դիտում
11:33 13-12-2020
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ի՞նչ եք բերաններդ ջուր առել, ասելիք չունե՞ք, ի՞նչ է տեղի ունեցել Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հարցս նորից կրկնեմ՝ ինչ-որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցում է՞ ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ասելիք չունե՞ք։
Ի՞նչ է տեղի ունեցել Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, որն է՞ այս ամենի պատճառը, արդյո՞ք պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները առաջ եկել։
Արդյո՞ք զոհեր և վիրավորներ կան, ի վերջո, ռուսական կողմի հետ ի՞նչ եք պայմանավորվել, իրենք ադրբեջանցիների հետ ի՞նչ են խոսել։
Ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի համար եք, ինչի եք ընդհանրապես ապրում։
Թե՞ թաքնված այլ նպատակ կա՝ նոր ֆորս մաժորներ կամ այլ ողբերգական ելքեր»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ