211652_close_icon
views-count2902 դիտում article-date 20:28 12-12-2020

«Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել». Տիգրան Աբրահամյանը՝ Հին Թաղեր-Խծաբերդի ուղղությամբ թշնամու հարձակման մասին

Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Հիմա սա ո՞նց հասկանանք, սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություննե՞րն է, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։ Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել։ Ի դեպ ՊՆ-ի հաղորդագրության բառամթերքն էլ է մտահոգիչ՝ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ առումով։ Այլ բան է միջադեպը, մեկ այլ բան՝ հարձակվողական գործողությունների վերսկսում ձևակերպումը։ Եթե ամեն դեպքում իրավիճակը երկրորդ տարբերակով է ընթանում, ապա իրադրությունն առավել մտահոգիչ է դառնում»:

Նմանատիպ նյութեր