211652_close_icon
views-count11062 դիտում article-date 19:46 12-12-2020

Բիրտ ուժ կիրառող ոստիկանները. ճանաչեք դեմքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Yerkir.am

Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ են տեղի ունենում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հատկանշանական է ակցիաների և ցույցերի ժամանակ ոստիկանության որոշ ծառայողների վարքագիծը: Ոստիկաների մի մասը ուղեկցում է ակցիայի մասնակիցներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը՝ չգնալով բախումների և բռնի ուժ չօգտագործելով, իսկ ահա կան ոստիկաններ, որոնք շատ հաճախ առանց պատճառի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում և բերման ենթարկում, հայտնում է Yerkir.am-ը: Նախօրեին նման ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ գլխուղեղի վնասվածք: Բիրտ ուժ գործադրելով բերման են ենթարկվում անգամ երիտասարդ աղջիկների։ Մենք առանձնացրել ենք ակցիայի ժամանակ նման բիրտ ուժ կիրառող ոստիկանների գործողությունները, որտեղ հստակ երևում է նրանց դեմքերը: Վերջին շրջանում խոսակցությունները չեն դադարում, որ ոստիկանության համազգեստով կան նաև այլ անձինք՝ ոչ ոստիկաններ ևս, որոնք պատրաստ են այդ «սև» գործն անել։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր