901 դիտում
12:00 12-12-2020
Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը
Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։ Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը:
Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»: Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։
Բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):
Օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
15:24 17-09-2020
«Ոսկե ծիրանի» այս տարվա ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը
1838 դիտում
18:37 10-10-2019
«Բարեփոխելով աշխարհը». IHTFF 2019-ի մրցանակակիր ֆիլմերը և ցուցադրությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
598 դիտում
13:58 11-05-2024
Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
676 դիտում
13:33 11-05-2024
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանը Էջմիածնի դպրոցում բասկետբոլ է խաղում