211652_close_icon
views-count35430 դիտում article-date 18:52 11-12-2020

Նա պայքարեց, որ մենք ունենանք Հայրենիք. թուրք-ադրբեջանականն ահաբեկչության դեմ պայքարելիս հերոսաբար զոհվեց ավագ լեյտենանտ Խաչիկ Հարությունյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b]«Այն ինչ աստղի ես չհասա Եվ ինչ հեքիաթ որ չապրեցի» Խաչիկ Հարությունյան[/b] Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ պայքարելիս հերոսաբար զոհվեց նաև ավագ լեյտենանտ Խաչիկ Հարությունյանը։ Խաչիկը ծնվել է 1994 թ.-ի փետրվարի 14-ին Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։ Հերոսը ընտանիքի ավագ զավակն էր։ Սովորել է Հուշակերտի միջնակարգ դպրոցում, մանկուց զբաղվել է ֆուտբոլով։ Կարիերան սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, հետագայում տեղափոխվել «Արարատ» ֆուտբոլային ակումբ կարիերան շարունակելու։ Սիրելով ֆուտբոլիստի մասնագիտությունը 2012-2016 թթ.-ին անվճար հիմունքներով ընդունվել, սովորել և ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը(ՀՖԿՍՊԻ)՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ։ 2016-2017 թթ.-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է մեկամյա դասըթացների ստանալով Հրետանավորի մասնագիտություն։ 2017 թ.-ին ստացել է «լեյտենանտ» զինվորական կոչում և կամավոր՝ իր դիմումի համաձայն, մեկնել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զ/մ `ծառայությունը շարունակելու։ Պատերազմի առաջին իսկ րոպեներից եղել է մարտի դաշտում։ Պաշտպանության բանակի շփման գծի հյուսիսային հատվածում տեղակայված N զորամասի պաշտպանության դիրքերում երկարատև կատաղի մարտեր է մղել, ոչնչացնելով թշնամական զինտեխնիկայի շարասյուններ, հենակետեր, մեծաքանակ կենդանի ուժ։ Արագ, օպերատիվ և անվտանգ կազմակերպել է անձնկազմի դեպի ապահով հենակետեր տեղաշարժը։ Ցուցաբերած հմտության, բարձր վարպետության և կազմակերպվածության համար Խաչիկը տեղափոխվել է շփման գծի արևելյան հատված `մարտերը շարունակելու։ Մինչ օգնություն կհասներ, միայնակ է վարել մարտը։ Համառ, թեժ մարտերից հետո, թշնամուն պատճառելով մարդկային և նյութական մեծ կորուստներ, կասեցնելով նրանց առաջխաղացումը, հետ է շպրտել դեպքի ելման բնագծեր։ Հոկտեմբերի 25-ին մարտի ընթացքում Խաչիկը անմահացավ։ «Եղբորս ծառայությունը ավարտվել էր 2019 թ.-ին, կրկին երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ավարտեմ, գնամ իր մոտ, հետո միասին կվերջացնենք ու հետ կգանք, ավա՜ղ անվարտ մնաց» նշում է եղբայրը։ Խաչիկի եղբայրը նույնպես ապագա զինվորական է, նա սովորում է ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետում։ Եղբոր համար Խաչիկը միշտ օրինակ է եղել, գիտեր, եթե եղբայրը տանն է, ապա որևէ բանի համար անհանգստանալու կարիք չկա։ Նա պայքարեց, որ մենք ունենանք Հայրենիք, որ մեր սերունդները լինեն ապահով։ Կյանք, որ լինի շարունակություն ... Մենք ողջ մնացինք, բայց կապրե՞նք արդյոք։ Խոնարհվում ենք Հավերժ Փառք Հերոս
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր