6848 դիտում
17:13 11-12-2020
Ինչ-որ մեկն էլ ամերիկաներից բղավում է՝ Սփյուռքը Նիկոլի հետ է.. Արի, քո նիկոլին տար ու ինչքան ուզում ես հետը եղիր...Ղարաբաղցյան
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
Մեր բառապաշարում հիմա ամենաշատ օգտագործվող բառերն են՝ Գերի, ռազմագերի, անհայտ կորած, փախստական, գաղթական ... Ու այս տխուր համայնապատկերում արնոտ սարդոստայնն ընկած արնաքամ լինող ՀԱՅԱՍՏԱՆԸ... Քառատված ԱՐՑԱԽԻ ծորացող արյունը չտեսնող ինչ-որ մեկն էլ ամերիկաներից բղավում է.,,ՍՓՅՈՒՌՔԸ ՆԻԿՕԼԻ ՀԵՏ Է..,,
Արի, քո նիկօլին տար ու ինչքան ուզում ես հետը եղիր... Էդ բղավողին մի հարց էլ տամ. Քո նախնիները երբեք քեզ չե՞ն պատմել ՏԵՐ-ԶՈՐՈՎ անցնող մահվան քարավանների մասին, կորսված հայրենիքի մասին...
Թե՞ նրանք էլ նիկօլի պես ծախել են սրբությունները ու ճողոպրել ամերիկաներում բազմանալու...
Գիտե՞ս ԲԵՐՁՈՐԻ ՏԵՂԸ, անցե՞լ ես ՔԱՐՎԱՃԱՌՈՎ, ՇՈՒՇՎԱ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՄՈՄ ՎԱՌԵ՞Լ ԵՍ... Տեսե՞լ ես իր տուն ու տեղը կրակին տվող ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՐՑՈՒՆՔԸ, ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂ ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՏԱՌԱՊԱՆՔԸ...
Թե՞ մի երկու կոպեկ փող ես փոխանցել անհայտ հիմնադրամներին ու դրանով հայրենասերի պատմուճան հագել՝ ԱՄՈԹ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մեր բառապաշարում հիմա ամենաշատ օգտագործվող բառերն են՝ Գերի, ռազմագերի, անհայտ կորած, փախստական, ...
Опубликовано Spartak Gharabaghtsyan Пятница, 11 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
21:21 28-02-2020
Մենք «Գնա մեռի, արի սիրեմ»-ի ազգից պետք է «Արի սիրեմ, գնա մեռի» ազգ դառնանք. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
1411 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
781 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին
676 դիտում
20:07 25-12-2024
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը