2920 դիտում
20:00 11-12-2020
Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին
ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1037547.html]«Արմենպրես»-[/url]ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»,-հայտնեց Նիկողոսյանը:
Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
11963 դիտում
15:17 31-07-2017
Առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության նշվել է զինծառայողի մահվան պատճառը. aravot.am
17580 դիտում
20:13 15-07-2016
30-ամյա հայ մայորը գլխատվել է կենդանության օրոք. հայտնի է դատաբժշկական փորձաքննության մի քանի եզրակացություն
Այս բաժնից
607 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
598 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
859 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին