Կարմիր խաչը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին [url=https://ria.ru/20201211/karabakh-1588716985.html]ria.ru[/url]-ին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսաելյանը:
«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, ինչը կարող է պահանջել ԿԽՄԿ-ից երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ավելացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ` հիմնվելով կարիքների վերաբերյալ մեր եզրակացությունների վրա»,-ասել է Մուսաելյանը: