211652_close_icon
views-count913 դիտում article-date 10:57 10-12-2020

Կուսակցություններին առնչվող բուռն քննարկված նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու բուռն քննարկման արժանացած օրենսդրական փաթեթը: «Նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում ու հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության մեխանիզմների ընդունումը, այդ թվում՝ նաև, օրինակ՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը, որպես օրենքի պահանջ»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը: Նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է, այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ: Համազասպ Դանիելյանը նշեց, որ փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին, սակայն մինչև երկրորդ ընթերցում այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Նմանատիպ նյութեր