3638 դիտում
18:44 08-12-2020
Գերության մեջ հայտնված ևս 23 անձի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել․ հրապարակվել են նրանց անունները
Իրավաբան Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 22 անձի նկատմամբ:
[b]Գերության մեջ հայտնված անձինք են՝[/b]
Հրաչյա Գաբրիելյանը,
Էրիկ Մխիթարյանը,
Խաչատուր Միքաելյանը,
Հրաչյա Սեյրադարյանը,
Արտյոմ Կարապետյանը,
Լիպարիտ Թադևոսյանը,
Աշոտ Եսայանը,
Դավիթ Դանիելյանը,
Արծվիկ Չոբանյանը,
Գեղամ Մարտիրոսյանը,
Միքայել Միրզոյանը,
Համլետ Մալխասյանը,
Արմեն Մարտիրոսյանը,
Սևան Ղազարյանը,
Սերոբ Գալոյանը,
Մուշեղ Նուրբեկյանը,
Հովհաննես Գաբրելյանը,
Սերգեյ Մանուկյանը:
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Կամո Մանասյանը,
Բորյա Բաղդասարյանը,
Մակսիմ Գրիգորյանը,
Կարեն Պետրոսյանը,
Սեդրակ Պետրոսյանը։
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:
Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»
Նմանատիպ նյութեր
53013 դիտում
16:41 28-11-2020
Հայտնի է գերության մեջ հայտնված հայերի անունները․ ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները
2298 դիտում
09:02 31-12-2020
Ջանք չենք խնայելու` գերության մեջ հայտնված բոլոր անձանց բացահայտելու և նրանց հայրենիք վերադարձնելու համար
654 դիտում
11:29 14-11-2022
ՄԻՊ-ը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել
Այս բաժնից
580 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5908 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի