211652_close_icon
views-count2126 դիտում article-date 15:28 08-12-2020

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ցույցերի 34 մասնակիցներ բերման են ենթարկվել. Ոստիկանություն․ Tert.am

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակից 34 անձ բերման է ենթարկվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/08/Police/3464734]Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: «Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,- հայտնեցին Ոստիկանությունից: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված է` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/08/Police/3464734]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր