2254 դիտում
12:01 08-12-2020
«Իմ քայլը» տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը և կեղծեց քվեարկությունը. «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ահազանգում են
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում պատմում է Էդմոն Մարուքյանը:
«Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը...
Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»,- ասում է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հերթին գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց Ազգային ժողովում ռազմագերիների հարցով քննարկումը և կեղծեց քվեարկությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
20:02 22-03-2022
ՔՊ-ն տապալեց քվեարկությունը․ ԱԺ-ն չընդունեց Արցախի հումանիտար վիճակի մասին ընդդիմության նախագիծը
2677 դիտում
23:00 20-05-2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը