211652_close_icon
views-count10507 դիտում article-date 22:21 06-12-2020

Վահագն Վարագյան. Քանի ազգադավը վարչապետի աթոռին սոսնձված է՝ ոչ մեկը չի պլստալու մահից

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Համաշխարհային փորձագիտական շրջանակները covid19-ի մոտեցող հերթական ալիքի մասին են խոսում: Եվ խոսում են շատ վստահ: Կոռոնավիրուսի երրորդ մեծ ալիքը Հայաստանում սպասվում է հունվար ամսին։ Իսկ ի՞նչ է որոշել երկիրը առողջապահական կոլապսի հասցրած վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը. վերաբացել դպրոցները: Ի դեպ, դավաճանի որոշմամբ դպրոցները վերաբացվում են ընդամենը երեք շաբաթով։ Սա ևս մեկ ապացույց է, որ ազգադավը թքած ունի քաղաքացիների կյանքի և առողջության վրա։ Ազգադավն այս 2.5 տարիների ընթացքում կատարել է իր խոստումներից ընդամենը մեկը՝ «ոչ մեկը չի պլստալու»: Այո հարգելիներս, քանի ազգադավը վարչապետի աթոռին սոսնձված է՝ ոչ մեկը չի պլստալու մահից: Covid19-ի առաջին ալիքից չմեռնեք, պատերազմից եք զոհվելու: Պատերազմից չզոհվա՞ք covid19-ի նոր ալիքից եք մեռնելու: Սրանից էլ չմեռնեք, սովից եք մեռնելու... Ոչ մեկը մեռնելուց չի պլստալու, քանի այս վիժվածքը վարչապետի պաշտոնում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր